Atos Medical PROVOX Vega Mode D'emploi page 93

Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 13
Կտրեք անվտանգության ժապավենը
3.
Երբ համոզվեք, որ պրոթեզը ճիշտ է տեղադրված և այն նորմալ գործում է,
կտրե՛ք անվտանգության ժապավենը այնպես, որ նա հավասար լինի պրոթեզի՝
շնչափողին հարող եզրին (Նկար 19): Provox Vega ձայնային պրոթեզը այժմ
պատրաստ է օգտագործման համար:
3. Կարևոր տեղեկատվություն հիվանդի համար
3.1 Ընդհանուր տեղեկություններ
Հիվանդը պետք է անհապաղ դիմի իր բժշկին, եթե՝
• Եթե առկա է արտահոսք ձայնային պրոթեզից կամ դրա հարակից հատվածից
(հազ և/կամ լորձի գույնի փոփոխություն).
• Խոսելը դժվար է դառնում (ավելի շատ ջանքեր են պահանջվում խոսելու
համար կամ ձայնը լարված է հնչում).
• Եթե կան հարակից հյուսվածքների բորբոքման նշաններ բացվածքի շրջանում կամ
բերանի շրջանում (ցավ, կարմրություն, ջերմություն, արյան հետքեր, այտուց).
Նաև տեղեկացրեք հիվանդին, որ
• Պրոթեզը վերատեղադրելուց/փոխարինելուց հետո խորխի մեջ կարող են
լինել արյան հետքեր Դա կարող է լինել տրախեոէզոֆագիալ բացվածքի եզրին
գրանուլացիոն հյուսվածքի հետևանքով:
• Provox Vega Plug խցանը կարող է դրվել՝ արտահոսքը ժամանակավորապես
կանգնեցնելու համար:
• Խորհուրդ է տրվում հիվանդի հետ անցկացնել պրոթեզով խոսելու
ունակությունները զարգացնող դասընթացներ, խորհուրդներ տալ խոսքը
ավելի հստակ ու հասկանալի դարձնելու համար:
3.2 Պրոթեզի սպասարկումը
Հիվանդին բացատրեք, թե ինչպես և երբ պետք է մաքրել Provox Vega ձայնային
պրոթեզը: Օրական առնվազն երկու անգամ մաքրելը կերկարացնի պրոթեզի
օգտագործման ժամկետը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Provox Vega պրոթեզը մաքրելու համար օգտագործեք միայն
Provox ընկերության օրիգինալ պարագաներ:
• Օրը երկու անգամ պետք է մաքրել պրոթեզը Provox Brush խոզանակով՝
հեռացնելու համար լորձի և սննդի մնացորդները:
• Լվացեք պրոթեզը Provox Flush լվացման միջոցով, ինչը կօգնի երկարացնել
պրոթեզի օգտագործման ժամկետը:
Ծանոթագրություն. Provox Flush լվացման միջոցը պետք է օգտագործել
միայն այն հիվանդները, ովքեր ՝ բժշկի գնահատմամբ, լիովին հասկացել են
օգտագործման հրահանգները, հստակ կարող են կատարել դրանք և ի վիճակի
են պատշաճ ձևով կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները:
• Անհրաժեշտ է կիրառել որոշ սննդակարգային կանոններ, օրինակ՝ ամեն օր
յոգուրտի կամ կեֆիրի օգտագործումը նվազեցնում է սնկերի աճը:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ծանոթացեք Provox Vega,-ի
յուրաքանչյուր պարագայի համար ներկայացվող օգտագործման հրահանգներին:
4. Լրացուցիչ տեղեկատվություն
4.1 Համատեղելիությունը ՄՌՏ-ի, ռենտգեն-ի և
ճառագայթային թերապիայի հետ
Provox Vega ձայնային պրոթեզը փորձարկվել և ճանաչվել է համատեղելի ՄՌՏ
(մինչև 3 Tesla) ռենտգենյան և ճառագայթային թերապիայի հետ (մինչև 70 Գր): Այս
հետազոտությունների ընթացքում պրոթեզը կարելի է թողնել տրախեոէզոֆագիալ
բացվածքի մեջ: Նկատի ունեցեք, որ ռենտգենյան ճառագայթների համար
անթափանց ֆտորոպլաստից փականի նեցուկը տեսանելի է ռենտգենյան
ճառագայթների համար։
4.2 Սարքի օգտագործման ժամկետը
Կախված
օգտագործողի
սարքի օգտագործման ժամկետը կարող է փոխվել: Սարքի նյութերը կարող են
ենթարկվել մանրէների և սնկերի ազդեցությանը, այդ պատճառով հնարավոր չ է
կանխատեսել սարքի օգտագործման ժամկետը երկար ժամանակի կտրվածքով:
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ սնկերի և բակտերիաների
բացակայության պայմաններում սարքը նորմալ աշխատում է 12 ամիս: 12 ամսից
ավելի սարքը չի փորձարկվել: Այդ ժամկետից ավելի օգտագործելու որոշումը
կայացնում է բժիիշկը:
4.3 Համատեղելիությունը հակասնկային
դեղամիջոցների հետ
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ Provox Vega ձայնային պրոթեզի
և նրա պարագաների վրա չնչին բացասական ազդեցություն է տեղի ունենում
հետևյալ հակասնկային դեղամիջոցների օգտագորման դեպքում՝ Nystatin,
Fluconazole, Mikonazol:
անհատական
կենսաբանական
պայմաններից՝
93

Publicité

Table des Matières
loading

Produits Connexes pour Atos Medical PROVOX Vega

Table des Matières