Atos Medical PROVOX Vega Mode D'emploi page 91

Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 13
տեղադրումը այն հիվանդների մոտ, ում պարանոցի բացվածքը ունի ծռված
եզրեր կամ շատ նեղ է:
2.3 Տեղադրում, Անտերոգրադ փոխարինման
գործողություն
Provox Vega ձայնային պրոթեզը՝ Provox Insertion System տեղադրման համակարգի
միջոցով կարելի է տեղադրել 4 տարբեր մեթոդներով: Մեթոդի ընտրությունը
կատարվում է բժշկի հայեցողությամբ:
2.3.1
Համակարգի տեղադրում՝ Օգտագործվում է տեղադրման ամբողջական
համակարգը:
2.3.2
Խողովակի տեղադրում՝ Տեղադրումից առաջ փեղկավոր գործիքը
հեռացվում է
2.3.3
Հետադարձ տեղադրում՝ Ձայնային պրոթեզը ամբողջությամբ տեղադրվում
է կերակրափողում, այնուհետև հետ է բերվում դեպի իր նախատեսված
դիրքը:
2.3.4
Պատիճի տեղադրում՝ Տեղադրումից առաջ ձայնային պրոթեզը դրվում է
Provox Capsule պատիճի մեջ:
2.3.1 Մեթոդ 1: Համակարգի տեղադրում՝
1.
Մուտք գործեք տրախեոէզոֆագիալ բացվածք
Ներբեռնման խողովակով բռնեք Provox Insertion System տեղադրման
համակարգը: Ներբեռնման խողովակի ծայրը զգուշորեն մտցրեք բացվածքի
մեջ: Զգույշ եղեք, եթե խոչընդոտի հանդիպեք: Եթե կա խոչընդոտ, ապա
տեղադրումը կարող է հեշտացվել լայնացման կամ քսուկի օգտագործման
միջոցով:
2.
Ներդրեք ձայնային պրոթեզը
Մի ձեռքով բռնեք ներբեռնման խողովակը, իսկ մյուս ձեռքով հրեք ներդրման
ձողը՝ մինչև դիստալ բռնակի վրայի սլաքները կհամընկնեն փեղկավոր գործիքի
ներքևի եզրի հետ (Նկար 7): Այս փուլում պրոթեզի՝ կերակրափողին հարող
եզրը լրիվ բացվում է կերակրափողի մեջ:
3.
Բաց թողեք ձայնային պրոթեզը
Միասին դուրս հանեք ներբեռնման խողովակն ու փեղկավոր գործիքը՝
պարանոցի բացվածքից: Ձայնային պրոթեզը մնում է պարանոցի բացվածքի
մեջ, ամուր փակցված ներդրման ձողին:
4.
Ավարտեք գործողությունը
Պրոթեզը ներդնելուց հետո ավարտեք գործողությունը, ինչպես նկարագրված
է ստորև՝ 2.5 բաժնում:
2.3.2 Մեթոդ 2: Խողովակի տեղադրում՝
Տեսանելիությունը բարելավելու համար փեղկավոր գործիքը կարելի է հեռացնել՝
պրոթեզը ներբեռնման խողովակի մեջ հրելուց հետո:
Ծանոթագրություն. Պրոթեզի՝ կերակրափողին հարող եզրի պատշաճ ծալվածքն
ապահովելու համար, կարևոր է Provox Insertion System տեղադրման համակարգը
միշտ օգտագործել փեղկավոր գործիքի հետ, որը կցվում է պրոթեզը նեռբեռնելու
ժամանակ:
1.
Հեռացրեք փեղկավոր գործիքը
Հեռացրեք փեղկավոր գործիքը՝ այն բացելով և անջատելով ներբեռնման
խողովակից (Նկար 8):
2.
Մուտք գործեք տրախեոէզոֆագիալ բացվածք
Ներբեռնման խողովակով բռնեք Provox Insertion System տեղադրման
համակարգը: Ներբեռնման խողովակի ծայրը զգուշորեն մտցրեք բացվածքի
մեջ: Զգույշ եղեք, եթե խոչընդոտի հանդիպեք: Եթե կա խոչընդոտ, ապա
տեղադրումը կարող է հեշտացվել լայնացման կամ քսուկի օգտագործման
միջոցով:
3.
Ներդրեք ձայնային պրոթեզը
Մյոս ձեռքով հրեք ներդրման ձողը՝ մինչև դիստալ բռնակի վրայի սլաքները
կհամընկնեն ներբեռնման խողովակի հետ (Նկար 9): Այս փուլում պրոթեզի՝
կերակրափողին հարող եզրը լրիվ բացվում է կերակրափողի մեջ:
4.
Բաց թողեք ձայնային պրոթեզը
Մի ձեռքով պահեք ներբեռնման խողովակը, մյուս ձեռքով ՝ ներդրման ձողը:
Հետ քաշեք ներբեռնման խողովակը և ներդրման ձողը, մինչև կզգաք, որ
կերակրափողին հարող եզրը հասել է կերակրափողի առաջնային պատին:
Այնուհետև, բաց թողեք ներդրման ձողն ու քաշեք ներբեռնման խողովակը՝
անմիջապես դուրս հանելով պարանոցի բացվածքից: Դա թույլ կտա արձակել
պրոթեզի՝ շնչափողին հարող եզրը:
Ծանոթագրություն. Եթե շնչափողին հարող եզրը բացվում է կերակրափողի
մեջ կամ պարանոցի բացվածքի մեջ (չնախատեսված շեղում), ապա բռնեք
շնչափողին հարող եզրը՝ արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչով (առանց
ատամների) և քաշեք/պտտեք ձայնային պրոթեզը՝ գցելող իր տեղը:
5.
Ավարտեք գործողությունը
Պրոթեզը տեղադրելուց հետո ավարտեք գործողությունը, ինչպես նկարագրված
է ստորև՝ 2.5 բաժնում:
2.3.3 Մեթոդ 3: Հետադարձ տեղադրում
Բարդ տրախեոէզոֆագիալ բացվածքում պրոթեզի՝ կերակրափողին հարող
եզրի բացումը ապահովելու համար, որոշ դեպքերում կատարվում է Provox Vega
ձայնային պրոտեզի հետադարձ տեղադրում:
1.
Հեռացրեք փեղկավոր գործիքը (անհրաժեշտության դեպքում)
Պրոթեզն ներբեռնման խողովակ հրելուց հետո, հեռացրեք փեղկավոր գործիքը՝
այն բացելով և անջատելով ներբեռնման խողովակից (Նկար 8):
91

Publicité

Table des Matières
loading

Produits Connexes pour Atos Medical PROVOX Vega

Table des Matières