Atos Medical PROVOX Vega Mode D'emploi page 92

Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 13
2.
Մուտք գործեք տրախեոէզոֆագիալ բացվածք
Ներբեռնման խողովակով բռնեք Provox Insertion System տեղադրման համակարգը:
Ներբեռնման խողովակի ծայրը զգուշորեն մտցրեք բացվածքի մեջ: Զգույշ եղեք,
եթե խոչընդոտի հանդիպեք: Եթե կա խոչընդոտ, ապա տեղադրումը կարող է
հեշտացվել լայնացման կամ քսուկի օգտագործման միջոցով:
3.
Ներդրեք ձայնային պրոթեզը
Մի ձեռքով բռնեք ներբեռնման խողովակը, մյուս ձեռքով՝ հրեք ներդրման
ձողը, մինչև հասնեք պրոքսիմալ բռնակի մակերեսին (Նկար 10): Այս փուլում
ձայնային պրոթեզը լրիվ բացված է կերակրափողի մեջ (Նկար 11).
Եթե հետադարձ տեղադրումը կատարվում է փեղկավոր գործիքի օգնությամբ,
հրեք ներդրման ձողը՝ մինչև հասնեք դիստալ բռնակի մակերեսին: Այս փուլում
ձայնային պրոթեզը լրիվ բացված է կերակրափողի մեջ (Նկար 12).
4.
Բաց թողեք ձայնային պրոթեզը
Քաշեք ներբեռնման խողովակը՝ անմիջապես դուրս հանելով պարանոցի
բացվածքից: Պրոթեզը մնում է պարանոցի բացվածքի մեջ, ամուր փակցված
ներդրման ձողին: Բռնեք շնչափողին հարող եզրը՝ արյունահոսությունը
կանգնեցնող սեղմիչով (առանց ատամների) և քաշեք/պտտեք ձայնային
պրոթեզը՝ գցելող իր տեղը:
5.
Ավարտեք գործողությունը
Պրոթեզը տեղադրելուց հետո ավարտեք գործողությունը, ինչպես նկարագրված
է ստորև՝ 2.5 բաժնում:
2.3.4 Մեթոդ 4: Պատիճի տեղադրում
Provox Insertion System տեղադրման համակարգի փեղկավոր գործիքը
օգտագործվում է Provox Vega ստանդարտ պրոթեզի՝ կերակրափողին հարող եզրը
Provox Capsule* պատիճի մեջ ծալելու համար: Այս գործողության մեջ ներբեռնման
խողովակը չի օգտագործվում:
Ծանոթագրություն. Գործողության նկարագրության մեջ տրված է միայն Provox
Vega -ի ներբեռնումը Provox Capsule. պատիճի մեջ: Տրախեոէզոֆագիալ բացվածքում
պատիճի տեղադրման մասին տեղեկատվություն ստանալու համար ծանոթացեք
Provox Capsules պատիճի «Օգտագործման հրահանգներին»:
1.
Ներդրեք պրոթեզը Provox Capsule պատիճի մեջ
Փեղկավոր գործիքը սեղմեք երկու մատով և պատիճը տեղադրեք փեղկավոր
գործիքի անցքի մեջ (Նկար 13) Սեղմած պահելով փեղկավոր գործիքը՝ պատիճը
ցուցամատով ուղղելք դեպի ներքև (Նկար 14): Ներդրման ձողը հրեք դեպի
առաջ; այս գործողությամբ ձայնային պրոթեզի՝ կերակրափողին հարող եզրը
ներբեռնվում է պատիճի մեջ:
2.
Ստուգեք ներբեռնման ճշգրտությունը
Ձայնային պրոթեզը այժմ ներբեռնված է Provox Capsule պատիճի մեջ և
փեղկավոր գործիքը կարող է հեռացվել ներդրման ձողից: Համոզվե՛ք, որ
պրոթեզի՝ կերակրափողին հարող եզրը գտնվում է պատիճի մեջ (Նկար 15). Եթե
ձայնային պրոթեզը ճիշտ չէ տեղադրված, ապա ներբեռնման գործողությունը
պետք է կրկնել՝ վերցնելով նոր Provox Capsule պատիճ:
3.
Հեռացրեք ձայնային պրոթեզը և նախապատրաստեք տրախեոէզոֆագիալ
բացվածքը (տե՛ս բաժին 2.2 կետ 6 և 7), այնուհետև տեղադրեք ձայնային
պրոթեզը՝ համաձայն Provox Capsule ատիճի Օգտագործման հրահանգների:
* Հասանելի չէ որոշ երկրներում:
2.4 Provox Insertion System տեղադրման համակարգի
հավաքում և վերաբեռնում
Եթե Provox Vega ձայնային պրոթեզը տրախեոէզոֆագիալ բացվածքի մեջ
տեղադրելու առաջին փորձը անհաջող էր, ապա կարելի է վերաբեռնել ձայնային
պրոթեզը Provox Insertion System տեղադրման համակարգի մեջ:
Տեղադրեք ձայնային պրոթեզը
1.
Տեղադրեք ձայնային պրոթեզը շնչափողի կողմից, ներդրման ձողի վերևի
մասում՝ շրջված դեպի վար:
2.
Ամրացրեք անվտանգության ժապավենը, այն անցկացնելով ամրացման
ճեղքի միջով:
3.
Համոզվե՛ք, որ ձայնային պրոթեզը պատշաճ ձևով տեղադրված է ներդրման
ձողի վրա, շատ լավ ամրեցված է, և, տեղադրման ձողի ծայրի հետ միասին,
ամբողջովին ներդրված է ձայնային պրոթեզի կապույտ օղակի մեջ (Նկար 3):
Միացրեք փեղկավոր գործիքը
4.
Ներդրման ձողը անցկացրեք փեղկավոր գործիքի անցքի մրջով, մինչև
շրխկոցով նստի իր տեղը: Քաշեք ձողը՝ մինչև որ այն շրխկոցով նստի
փեղկավոր գործիքի մեջ (Նկար 16): Provox Insertion System տեղադրման
համակարգը այժմ պատրաստ է նախապատրաստական աշխատանքների
համար: Շարունակեք նախապատրաստական աշխատանքները, ինչպես
նկարագրված է 2.2 բաժնում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Արգելվում է վերաբեռնել երկու անգամից ավելի: Եթե Provox
Vega -ն որևէ վնասվածք ունի, մի՛ օգտագործեք պրոթեզը:
2.5 Գործընթացի ավարտը
Ներդրումից հետո.
Ստուգեք, արդյոք պրոթեզը ճիշտ է նցտած բացվածքի մեջ
1.
Սուգեք պրոթեզի պատշաճ տեղադրումը՝ զգուշորեն պտտելով և քաշելով
ներդրման ձողը (Նկար 17): Պրոթեզը ճիշտ է տեղադրված այն դեպքում, երբ
անվտանգության ժապավենը ուղղված է դեպի ներքև:
Աշխատանքի փորձարկում
2.
Մաքրեք Provox Vega պրոթեզը Provox Brush խոզանակով: Փորձարկելու
համար խնդրեք, որպեսզի հիվանդը խոսի, ինչպես նաև ստուգեք, որպեսզի
հեղուկ խմելիս պրոթեզից արտահոսք չլինի (Նկար 18):
92

Publicité

Table des Matières
loading

Produits Connexes pour Atos Medical PROVOX Vega

Table des Matières