Télécharger Imprimer la page

Philips HU5710 Manuel D'utilisation page 813

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 166
Հայերեն
812
Ուշադրություն
Վտանգ
Զգուշացում
Սարքն օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք կարևոր
տեղեկատվություն պարունակող այս բուկլետը և պահեք այն՝ հետագայում
օգտվելու համար։
Որպեսզի սարքը լավ աշխատի, խորհուրդ ենք տալիս թարմացնել սարքի
ներկառուցված ծրագրակազմը ամենավերջին տարբերակով։ Դուք կարող
եք կատարել թարմացումը Air+ հավելվածի միջոցով։
-
Սարքի մոտ մի ցողեք դյուրավառ նյութեր, օրինակ՝ միջատասպան
նյութեր կամ բուրմունքներ։
-
Էլեկտրահարումից և/կամ հրդեհից խուսափելու համար մի մաքրեք
սարքը ջրով, որևէ այլ հեղուկով կամ (դյուրավառ) լվացող միջոցներով։
-
Ջրի տարայի ջուրը խմելու համար պիտանի չէ։ Մի՛ խմեք այդ ջուրը և մի՛
օգտագործեք այն կենդանիների կամ բույսերի համար։ Երբ դատարկում
եք ջրի տարան, ջուրը թափեք կոյուղու մեջ։
-
Նկատի ունեցեք, որ խոնավության բարձր մակարդակը կարող է
նպաստել շրջապատում կենսաբանական օրգանիզմների աճին։
-
Թույլ մի տվեք, որ խոնավացուցիչի շրջակա տարածքը խոնավանա կամ
թրջվի։ Եթե խոնավություն առաջանա, իջեցրեք խոնավացուցիչի
արտադրողականությունը։ Եթե խոնավացուցիչի արտադրողականության
ծավալը հնարավոր չէ իջեցնել, ապա օգտագործեք խոնավացուցիչը
ընդմիջումներով։ Թույլ մի տվեք, որ խոնավանան ներծծող նյութերը,
ինչպիսիք են՝ գորգերը, վարագույրները կամ սփռոցները։
-
Երբեք տարայի մեջ ջուր մի թողեք, երբ սարքը չի օգտագործվում։
-
Պահելուց առաջ դատարկեք և մաքրեք խոնավացուցիչը։ Մաքրեք
խոնավացուցիչը՝ նախքան հաջորդ օգտագործումը։
-
Նախքան սարքը միացնելը, համոզվեք, որ սարքի վրա նշված լարումը
համապատասխանում է տեղական հոսանքի լարմանը։
-
Եթե հոսանքի լարը վնասված է, այն պետք է փոխարինվի Philips-ի, Philips-
ի կողմից լիազորված սպասարկման կենտրոնի կամ նման որակավորում
ունեցող անձանց կողմից վտանգից խուսափելու համար։
-
Մի՛ օգտագործեք սարքը, եթե խրոցը, հոսանքի լարը կամ հենց սարքը
վնասված են։
-
Այս սարքը կարող են օգտագործել 8 տարեկան և բարձր տարիքի
երեխաները, սահմանափակ ֆիզիկական, զգայական կամ մտավոր
ունակություններ կամ փորձի և գիտելիքների պակաս ունեցող անձինք,
եթե նրանց տրամադրվել են սարքի անվտանգ օգտագործման
հրահանգները, կամ ապահովվել է վերահսկողություն` անվտանգ
օգտագործումը երաշխավորելու համար և, եթե նրանք տեղեկացված են
դրա հետ կապված վտանգների մասին։ Երեխաներին արգելվում է
խաղալ սարքի հետ։ Երեխաները չպետք է առանց վերահսկողության
մաքրման աշխատանքներ և սպասարկում իրականացնեն։
-
Մատները կամ այլ առարկաներ մի դրեք օդի ելքի կամ մուտքի անցքերի
մեջ մարմնական վնասվածքներից խուսափելու կամ սարքն
անսարքությունից պաշտպանելու համար։
Հայերեն

Publicité

loading