Զգուշացում
-
Հետևեք, որպեսզի օտար առարկաներ չընկնեն սարքի մեջ օդի ելքային
անցքից։
-
Ստանդարտ WiFi ինտերֆեյս՝ 802,11b/g/n 2,4 ԳՀց հաճախականությամբ՝
64 մՎտ EIRP (արդյունավետ իզոտրոպիկ ճառագայթման հզորություն)
առավելագույն ելքային հզորությամբ։
-
Bluetooth տարբերակ 5.2 (LE)՝ 2,4 ԳՀց հաճախականությամբ, RF ելքային
հզորությունը 10 մՎտ EIRP-ից պակաս:
-
Սարքը պետք է միայն օգտագործվի սարքի հետ տրամադրված հոսանքի
սնուցման բլոկի հետ:
-
Սարքը նախատեսված է միայն նորմալ շահագործման պայմաններում
կենցաղային օգտագործման համար։
-
Միշտ տեղադրեք և օգտագործեք սարքը չոր, կայուն, հարթ և
հորիզոնական մակերևույթի վրա։
-
Մի արգելափակեք օդի մուտքը և ելքը։
-
Ոչինչ մի դրեք և մի նստեք սարքի վրա։
-
Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված Philips-ի
օրիգինալ ֆիլտրերը։ Մի օգտագործեք այլ ֆիլտրեր։
-
Ջուր մի լցրեք սարքի վերևում գտնվող օդի մուտքի անցքից։
-
Լցրեք ջրի տարան միայն ծորակի սառը ջրով։ Մի՛ օգտագործեք
գրունտային կամ տաք ջուր։
-
Ջրի տարայի մեջ ջրից բացի այլ նյութեր մի՛ լցրեք։ Ջրին եթերային յուղեր
կամ քիմիական նյութեր մի ավելացրեք։ Միայն ջուր օգտագործեք
(ծորակի, ֆիլտրած, հանքային ոչ գազավորված, ցանկացած տեսակի
խմելու ջուր)։
-
Մի հարվածեք սարքին (հատկապես օդի մուտքի և ելքի հատվածներին)
կոշտ առարկաներով։
-
Մի օգտագործեք սարքը գազի սարքավորումների, ջեռուցման սարքերի
կամ բուխարիների մոտ։
-
Մի տեղադրեք սարքն անմիջապես օդորակիչի տակ, որպեսզի
կոնդենսատը չթափվի սարքի վրա։
-
Մի օգտագործեք այս սարքը, եթե փակ տարածքում օգտագործել եք
ծխեցվող միջատասպան միջոցներ, կամ այնպիսի վայրերում, որտեղ կան
յուղային մնացորդներ, ծխեցվել են անուշահոտություններ, կամ առկա են
քիմիական գոլորշիներ։
-
Մի օգտագործեք սարքը խոնավ կամ բարձր ջերմաստիճանային
պայմաններում, օրինակ՝ լոգարանում, զուգարանում կամ խոհանոցում
կամ ջերմաստիճանի մեծ տատանումներով սենյակում։
-
Միշտ անջատեք սարքը հոսանքից, երբ ցանկանում եք այն տեղափոխել,
մաքրել, փոխել ֆիլտրը կամ կատարել տեխսպասարկման այլ
աշխատանքներ։
-
Մի լվացեք ֆիլտրը լվացքի մեքենայի կամ ամանների լվացման սարքի
մեջ, այլապես ֆիլտրը կարող է դեֆորմանալ։
-
Երբ սարքը երկար ժամանակ չի օգտագործվում, ֆիլտրերի վրա կարող
են զարգանալ բակտերիաներ ։ Մաքրեք ջրի տարան և չորացրեք
խոնավեցման ֆիլտրը։ Ստուգեք ֆիլտրը սարքը կրկին օգտագործելուց
առաջ։ Եթե ֆիլտրը շատ կեղտոտ է և ունի մուգ լաքաներ, փոխարինեք
այն։
Հայերեն
813