Ցուցումներ կթիչի օգտագործման վերաբերյալ
Եթե չօգտագործեք կոճակները 8 վայրկյան, LED
էկրանը աստիճանաբար կխամրի, այնուհետև
կանջատվի: Ցանկացած կոճակ սեղմելու դեպքում LED
էկրանը կրկին կակտիվանա՝ ցուցադրելով
աշխատանքի տևողությունը:
Նախազգուշացում՝ Հավաքման բաժակը
կրծքից հեռացնելուց առաջ պարտադիր
անջատեք սարքը՝ վակուումը վերացնելու
համար:
Նախազգուշացում՝ Եթե 5 րոպեի ընթացքում
կրծքից կաթ չի արտամղվում, դադարեցրեք
սարքի օգտագործումը: Դա կարող է ցավ
պատճառել և վնասել կաթնուղիները: Փորձեք
կթել ավելի ուշ:
Նախազգուշացում՝ Եթե գործընթացը
դառնում է չափազանց անհարմարավետ կամ
ցավոտ, անմիջապես դադարեցրեք կրծքի
կթիչի օգտագործումը և խորհրդակցեք
առողջապահության ոլորտի մասնագետի հետ:
Զգուշացում՝ Սարքի կողմից ստեղծված
վակուումի մակարդակը զգայուն է շրջակա
միջավայրի մթնոլորտային ճնշման նկատմամբ:
Բարձրադիր գոտիներում ստեղծված վակուումն
ավելի թույլ է:
887
Հայերեն