884
Հայերեն
6 Ամրացրեք կրծքապաշտպանը (ներառյալ ներդիրը,
եթե առկա է) բաժակին։ Կրծքապաշտպանի ներսի
հատվածը հրեք բաժակի մեջ հնարավորինս խորը։
Համոզվեք, որ կրծքապաշտպանի եզրը
ամբողջությամբ ծածկում է բաժակի պատերը։
7 Սիլիկոնե խողովակը միացրեք առջևի կափարիչին
և շարժիչի բլոկին։
8 Կթիչը լիցքավորելուց հետո այն կարող եք
օգտագործել անլար եղանակով: Կթիչը կարող եք
օգտագործել նաև, երբ այն միացված է սնուցման
աղբյուրին: Մարտկոցը չի լիցքավորվի կթելու
ընթացքում։
Նշում՝ Կրծքապաշտպանի (փոշու) կափարիչը դրեք
կրծքապաշտպանի վրա՝ կթիչը տեղափոխելիս կամ
կթելուն նախապատրաստվելիս՝ այն մաքուր վիճակում
պահելու համար: