Télécharger Imprimer la page

CYBEX SENSORSAFE SIRONA Z Serie Guide De L'utilisateur page 152

Publicité

ստանալու համար այցելեք www.cybex-online.com կայքէջ:
SENSORSAFE ամրակը նախագծված է այնպիսի եղանակով, որ 12 ժամ ակտիվ
լինելուց հետո այն անցնում է քնի ռեժիմի մարտկոցի օգտագործման ժամկետը խնայելու
նպատակով։ Այն արթնացնելու համար բացեք ամրակը և կրկին ամրացրեք այն:
Եթե չի օգտագործվում, անհրաժեշտ է պահել SENSORSAFE ամրակը ճարմանդով
1
չամրակապված դիրքում մարտկոցի օգտագործման ժամկետը խնայելու նպատակով:
ՄԱՐՏԿՈՑԸ ՓՈԽԵԼԸ
CYBEXSENSORSAFE հավելվածը ցույց է տալիս ամրակի մարտկոցի վիճակը: Նաև,
ամրակի վրա առկա Լեդ լույսը, փակելուց հետո, արագորեն թարթում է, երբ մարտկոցը
սպառվում է, իսկ վերջինիս ամբողջությամբ սպառված լինելու դեպքում Լեդ լույսերն
ընդհանրապես չեն թարթում։ Խնդրում ենք ժամանակին փոխել մարտկոցը, որպեսզի
կարողանաք միանալ SENSORSAFE-ին:
Մարտկոցը փոխելու համար խնդրում ենք բացել ամրակի հետևի մասում գտնվող
խցիկը Philips գլխիկով պտուտակահանով (9): Հեռացրեք էլեկտրական վահանակը և
հին մարտկոցը: Տեղադրեք նոր CR2032 մարտկոց (10) և կրկին մոնտաժեք էլեկտրական
վահանակը կրծքավանդակի ամրակի մեջ այնպես, որ մարտկոցը դրված լինի դեպի վեր
(11): Մարտկոցը փոխելուց հետո դուք պետք է կարողանաք միանալ ամրակին CYBEX
SENSORSAFE հավելվածում:
Մարտկոցը փոխելիս խնդրում ենք հաշվի առնել հետևյալը
• Պահեք բոլոր մարտկոցները երեխայի համար անհասանելի վայրում:
• Միայն օգտագործեք առաջարկվող CR2032 տեսակի մարտկոցները (Panasonic կամ
Energizer):
• Դատարկ մարտկոցը պետք է մշտապես հեռացնել՝ ապրանքը հեղուկների
արտահոսքից պաշտպանելու համար:
• Երբեք մի պահեք այս ապրանքը կամ մարտկոցը կրակի մոտ։
• Մի օգտագործեք հին մարտկոցներ կամ այնպիսի մարտկոցներ, որոնք ունեն
արտահոսքի նշաններ կամ ճեղքեր:
• Միայն օգտագործեք նոր բարձրորակ մարտկոցներ:
• Ուշադրություն դարձրեք ճիշտ բևեռականությանը (+/–):
ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Հարցերի դեպքում առաջին հերթին կապ հաստատեք Ձեր վաճառքի մասնագետի հետ:
Դուք պետք է ձեռքի տակ ունենաք հետևյալ տվյալները
• Նստատեղի սերիական համարը (տե՛ս մեքենայի նստատեղի ներքևում առկա
պիտակը) և ամրակի տեսակը (դրոշմված ամրակի լեզվակին)
• Երեխայի քաշը, տարիքը և հասակը
Մեր արտադրանքների մասին հավելյալ տեղեկություն կարելի է գտնել
www.cybex-online.com կայքում:
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Շրջակա միջավայրը պաշտպանելու համար մենք խնդրում ենք սպառողին առանձնացնել
և հեռացնել թափոնները, որոնք առաջանում են SENSORSAFE ամրակի օգտագործման
սկզբում (փաթեթավորում) և վերջում (արտադրանքի մասեր) Թափոնի հեռացումը
կազմակերպվում է տարբեր եղանակներով ՝ կախված տեղական մարմիններից:
Համոզվելու համար, որ ամրակը հեռացված է ըստ կանոնակարգերի, կապ հաստատեք
թափոնների հեռացմամբ զբաղվող տարածքային գործակալության կամ տեղական
մարմինների հետ: Մշտապես հետևեք ձեր երկրում գործող թափոնների հեռացման
համար սահմանված կանոնակարգերին։
HY
149

Publicité

loading