Télécharger Imprimer la page

CYBEX SENSORSAFE SIRONA Z Serie Guide De L'utilisateur page 151

Publicité

2. Ակտիվացրեք Bluetooth-ը Ձեր սմարթֆոնի վրա, բացեք CYBEX SENSORSAFE
հավելվածը և հետևեք գրանցման հրահանգներին: Փակեք ամրակը: Միանում է Լեդ
լույսը, երբ ամրակն սկսում է փոխանցել տեղեկություն և այն փոխվում է կապույտ
լույսի հավելվածին հաջողությամբ միանալու դեպքում: Այժմ կարող եք տեսնել
SensorSafe ամրակը CYBEX SensorSafe մոբայլ հավելվածում առկա սարքերի
ցանկում:
3. Փորձարկեք SensorSafe համակարգի զգուշացումները նախքան այն երեխայի
համար օգտագործելը, որպեսզի ծանոթանաք անվտանգության ծանուցումների
գործարկմանը:
Մի քանի ամրակների գրանցումը մեկ սմարթֆոնով
Դուք կարող եք գրանցել բազմաթիվ ամրակներ մեկ սմարթֆոնում և մեկ հաշվում՝
միաժամանակ միացված լինելով դրանց: Դրա համար միացրեք Ձեր սմարթֆոնը
յուրաքանչյուր ամրակին՝ մեկը մյուսի հետևից՝ սեղմելով "add new device" («ավելացնել
նոր սարք») դաշտը և հետևելով հրահանգներին: Առաջին անգամ նոր ամրակ գրանցելիս
թողեք մյուս բոլոր ամրակները ճարմանդով չամրակապված դիրքում։
Մեկ ամրակով մի քանի սմարթֆոններ գրանցելը
Մեկ ամրակը կարելի է գրանցել մեկից ավելի սմարթֆոնում, սակայն տվյալ պահին
միայն մեկ սմարթֆոն կարող է լինել ակտիվ։ Խնդրում ենք կատարել գրանցման քայլերը
HY
մեկ սմարթֆոնի համար միևնույն ժամանակ։ Միացված օգտագործողների միջև
մեկից մյուսին միանալու դեպքում միացված օգտագործողը պետք է ընտրի «Անջատել»
("Disconnect") դաշտը Կարգավորումներում՝ թույլ տալով մեկ այլ անձի միանալ:
148
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
SENSORSAFE ամրակը նստատեղին տեղադրելուց և հավելվածին միանալուց հետո
այն միանում է Ձեր սմարթֆոնին, երբ փակ է: Ամրակի վրա առկա Լեդ լույսը փոխվում
է կապույտի, երբ այն հաջողությամբ միանում է Ձեր սմարթֆոնում առկա CYBEX
SensorSafe մոբայլ հավելվածին: Կարմիր լույսը ցույց է տալիս, որ ամրակը միացված չէ
Հավելվածին:
Ստորև նշված տեղեկությունը ուղարկվելու է հավելվածին փակ ամրակից Bluetooth-ի
միջոցով միանալու դեպքում
• ամրակի դիրքը (բաց կամ փակ)
• ամրակի շուրջ մթնոլորտային ջերմաստիճանը
• մարտկոցի վիճակը
Ավելին, SENSORSAFE-ը ուղարկում է հնարավոր վտանգավոր իրավիճակների մասին
ազդանշաններ: Դուք կծանուցվեք, երբ
• ամրակի շուրջ մթնոլորտային ջերմաստիճանը մոտենա կրիտիկական մակարդակի
(չափազանց բարձր կամ չափազանց ցածր):
• ամրակը երկու ժամից ավելի ամրակապված լինի ճարմանդով։
• ամրակը դուրս գա ճարմանդից:
• դուք որոշակի տարածք եք թողնում ձեր մեքենայի շուրջը, իսկ ամրակը դեռ փակ է:
Եթե չափազանց երկար ժամանակ եք մնացել այդ տարածքից դուրս, իսկ ամրակը դեռևս
փակ է, ձեր կողմից հավելվածում նշված արտակարգ իրավիճակների դեպքում ընտանիքի
անդամների կոնտակտային տվյալներին ուղարկվելու են ծանուցումներ։ Այս կրիտիկական
անվտանգության ծանուցումների ստացումն ապահովելու համար խնդրում ենք նշել
առնվազն 2 ընտանիքի անդամների կոնտակտային տվյալներ արտակարգ իրավիճակների
դեպքում: Կարող եք CYBEX SENSORSAFE հավելվածի մասին մանրամասն տեղեկություն

Publicité

loading