Metabo WEA 11-125 Quick Notice Originale page 122

Masquer les pouces Voir aussi pour WEA 11-125 Quick:
Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 21
hy
ՀԱՅԵՐԵՆ
9. Մաքրում
Աշխատանքի ժամանակ գործիքի ներսում կարող են մշակվող
նյութի մասնիկներ հավաքվել: Կուտակված մասնիկները/փոշին
բացասական են ազդում սարքի հովացման համակարգի վրա:
Էլեկտրահաղորդիչ մասնիկների կուտակումը/նստվածքը
կարող է բացասաբար ազդել էլեկտրասարքի մեկուսացման
վրա և էլեկտրահարման վտանգ առաջացնել:
Էլեկտրական սարքը հաճախ և պարբերաբար մաքրել, բոլոր
անցքերից օդով քաշել հնարավոր կուտակված մասնիկները կամ
փչամաքրել չոր օդով: Այդ ժամանակ սարքը նախապես
անջատեք էլեկտրասնուցումից և կրեք պաշտպանիչ ակնոց և
տարբեր փոշուց պաշտպանող շնչադիմակ:
10. Խափանումների վերացում
VTC, TC, VC էլեկտրոնիկայով սարքեր՝
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (7) վառվում
է, իսկ բեռնվածքի ժամանակ պտույտների
քանակը նվազում է (ոչ W...RT): Սարքը նորմայից
ավել ծանրաբեռնված է: Սարքը պարապ ընթացքի վրա
միացնել, մինչև էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը հանգչի:
Սարքը չի միանում:Էլեկտրոնիկական
ազդանշանի ցուցիչը (7) (կախված լրակազմից)
թարթում է: Աշխատել է վերագործարկման
արգելափակման ֆունկցիան: Եթե միացած սարքը անջատվում
է սնուցման խրոցակից, կամ հոսանքազրկումից որոշ ժամանակ
անց էլեկտրամատակարարումը վերականգնվում է, սարքը չի
վերագործարկվում: Սարքը անջատել և նորից միացնել:
11. Պարագաներ
Օգտագործեք միայն օրիգինալ Metabo պարագաներ:
Տես էջ 5:
Օգտագործեք միայն այս ուղեցույցում նշված պահանջներին և
չափանիշներին համապատասխանող պարագաներ:
A Պաշտպանական պատյան կլիպսային միացումով /
Կտրող սկավառակի պաշտպանիչ պատյան
Նախատեսված է կտրող սկավառակների, ալմաստային կտրող
սկավառակների հետ օգտագործման համար: Կլիպսային
միացումով պաշտպանիչ պատյանը դառնում է կտրող
սկավառակի պաշտպանիչ պատյան:
B Պաշտպանիչ պատյան օդաքաշ համակարգի համար
կտրման աշխատանքների ժամանակ
Նախատեսված է ալմաստային սկավառակներով քարե
մակերեսներ կտրելու համար: Ունի կցան քարե փոշին կլանիչ
հարմարանք միացնելու համար:
C Օդաքաշ համակարգի պաշտպանիչ պատյան հարթ
մակերեսների հղկման համար
Նախատեսված է բետոնը, սվաղը, փայտը և պոլիմերային
նյութերը ալմաստային թասաձև կամ մանրաթելային և
համապատասխան հարթ հղկասկավառակներով հղկելու
համար: Ունի կցան քարի, փայտի և պոլիմերային նյութերի
հղկումից առաջացող փոշին համապատասխան կլանիչ սարքով
կլանելու համար: Նախատեսված չէ կայծերը կլանելու կամ
մետաղները հղկելու համար:
D Փոշու պաշտպանիչ զտիչ
Մանր ծակոտկեն զտիչը թույլ չի տալիս, որ կոշտ մասնիկները
ներթափանցեն շարժիչի մեջ: Պարբերաբար հանել և մաքրել:
E Ձեռքի պաշտպանություն
122
Նախատեսված է հենասկավառակով, հղկող սկավառակով,
երկաթե խոզանակներով և քար կտրող ալմաստային հորատիչ
գլխիկներով աշխատանքների համար:
Ձեռքերի պաշտպանիչ մասը ամրացնել կողային լրացուցիչ
բռնակի տակ:
F Լրացուցիչ բռնակը տարբեր դիրքերով
օգտագործելու երկաթակապ
Թույլ է տալիս բռնակն օգտագործել տարբեր դիրքերով:
G Լրացուցիչ բռնակի երկաթակապ
Լրացուցիչ պարագաների ամբողջական ծրագրին
ծանոթանալու համար այցելեք www.metabo.com կամ
օգտվեք կատալոգից:
12. Վերանորոգում
Էլեկտրական գործիքների վերանորոգումը կարող է
իրականացվել միայն համապատասխան բնագավառում
պրոֆեսիոնալ մասնագետի կողմից:
Եթե հոսանքի միացման լարը վնասվի, այն պետք է փոխարինել
հատուկ միացման լարով:
Metabo էլեկտրական գործիքների վերանորոգման
անհրաժեշտության դեպքում դիմեք Ձեր Metabo
ներկայացուցչին: Հասցեները կգտնեք www.metabo.com
կայքի վրա:
Փախարինող մասերի ցանկը կարող եք ներբեռնել
www.metabo.com կայքից:
13. Շրջակա միջավայրի
պաշտպանություն
Հղկման աշխատանքներից առաջացած փոշին կարող է
վնասակար նյութեր պարունակել, կարևոր է նրանց ճիշտ
վերացումը/տեղահանումը:
Կատարեք օգտագործած էլ. գործիքների, փաթեթավորումների
և պարագաների վերացման և վերամշակման վերաբերյալ
գործող պետական հրահանգները:
Միայն ԵՄ երկրների համար. էլեկտրական
գործիքները երբեք չթափել կենցաղային աղբի հետ
միասին: Էլեկտրական և էլեկտրոնային հին
սարքավորումների վերաբերյալ եվրոպական 2012/19/EU
հրահանգի և տեղական համապատասխան օրենքի համաձայն
օգտագործած էլեկտրական գործիքները պետք է առանձին
հավաքվեն և ենթարկվեն էկոլոգիապես անվտանգ
վերամշակման:
14. Տեխնիկական բնութագիր
Պարզաբանումներ Էջ 4-ի վրա տրված տվյալների
վերաբերյալ: Ենթակա է փոփոխման տեխնիկական
բարելավման նպատակով:
Ø
= օգտագործվող սկավառակի առավելագույն
տրամաչափ
t
= Սեղմման հատվածում սկավառակի
max,1
առավելագույն թույլատրելի հաստություն
երկու անցքերով մանեկի (15)օգտագործման
դեպքում:
t
= Սեղմման հատվածում սկավառակի
max,2
առավելագույն թույլատրելի հաստություն
արագասեղմիչ մանեկի (1)օգտագործման
դեպքում
t
= Քերթող/Կոպտամշակման սկավառակ/ Կտրող
max,3
սկավառակ

Publicité

Table des Matières
loading

Table des Matières