Hy Օգտագործման Սկզբնական Ուղեցույց - Metabo KHE 2245 Notice Originale

Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 12
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս հարվածային և հատիչ
ֆունկցիաներով հորատիչները, յուրաքանչյուրն իր տիպով և
սերիական համարով նույնականացված, *1)
համապատասխանում են հրահանգների *2) և նորմերի *3)
բոլոր համապատասխան դրույթներին: Տեխնիկական
փաստաթղթերի համար *4) տես էջ 3:
2. Կիրառման բնագավառներ
Հարվածային և հատիչ ֆունկցիաներով այս հորատիչ
գործիքները իրենց համապատասխան պարագաներով
նախատեսված են բետոնի, քարի և նմանատիպ նյութերի մեջ
հորատման, հատման/փորման աշպատանքների համար,
ինչպես նաև գլխիկների կիրառմամբ աղյուսի և նմանատիպ
մակերևույթների մեջ, իսկ առանց հարվածի մետաղի, փայտի և
այլն հորատելու/ներպտուտակելու համար:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կարդացեք անվտանգության
բոլոր խորհուրդներն ու ցուցումները:
Անվտանգության ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել
էլեկտրական հարվածի, հրդեղի և/կամ ծանր մարմնական
վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն փաստաթղթերի,
ուղեցույցի հետ միասին:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
Կրե՛ք պաշտպանիչ ականջակալներ: Աղմուկի
ազդեցությունը կարող է խլություն առաջացնել:
Օգտագործե՛ք գործիքի հետ առաքվող լրացուցիչ
բռնակը: Եթե սարքը անկառավարելի է դառնում, առաջանում
է վնասվածքներ ստանալու վտանգ:
Բռնեք գործիքը մեկուսացված տեղերից, եթե աշխատում
եք որևէ վայրում, որտեղ կարող եք հանդիպել թաքնված
էլեկտրալարերին կամ հենց ձեր գործիքի էլեկտրական
լարին: Լարման տակ հաղորդալարերի հետ հպման
արդյունքում լարումը կարող է փոխանցվել գործիքի
մետաղական մասերին, ինչը կառաջացնի էլէկտրական
հարված:
Աշխատել՝ օտագործելով միայն ճիշտ տեղադրված լրացուցիչ
բռնակով:
Գործիքը մշտապես բռնել երկու ձեռքով հատուկ նախատեսված
բռնակներից, աշխատելիս կայուն դիրք ընդունել և ուշադիր
աշխատել:
Ձեր էլեկտրական գործիքով աշխատելիս մշտապես կրե՛ք
պաշտպանիչ ակնոց, ձեռնոց և ամուր աշխատանքային կոշիկ:
Համոզվեք, որ աշխատանքների իրականացման վայրերում
չկան հոսանքալարեր կամ գազատար, ջրատար
խողովակներ (օրինակ օգտագործելով մետաղափնրտիչ
սարք):
Անմիջապես անջատե՛ք գործիքը, եթե գործարկվում է
ապահովիչ արգելուկային կցորդիչը:
Չդիպչել պտտվող/աշխատող գործիքին:
Պտուտակամամուլի կամ սեղմակների միջոցով մշակվող
դետալը ամրացնելով՝ կխուսափեք դետալի շարժվելուց,
անցակնալի պտտվելուց:
Թեփն ու այլ մնացորդները մաքրել միայն անջատած գործիքի
պարագայում:
Ուշադիր եղեք դժվար հորատումների ժամանակ (պողպատի մեջ
մետրական կամ դյույմային պարուրոկով հեղույսների
հորատում): Հեղույսի գլխիկը կարող է պոկվել, և/կամ բռնակի
վրա հակազդման բարձր պտտող մոմենտ կարող է առաջանալ:
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, շեղբ փոխելը,
սպասարկման կամ մաքրման աշխատանքներ կատարելը, հանեք
էլեկտրասնուցման լարի խրոցակը վարդակից:
Խուսափե՛ք չնախատեսված անսպասելի մեկնարկից: Սարքը
միշտ անջատել նաև գործիքի վրայի անջատիչից, եթե
էլեկտրասնուցման խրոցակը դուրս է հանվել վարդակից, նաև
հոսանքի անջատման դեպքում:
Վնասված կամ ճաքած լրացուցիչ բռնակը ենթակա է
փոխարինման: Չօգտագործել գործիքը, եթե բռնակը վնասված
է:
Metabo S-automatic ապահովիչ կցորդիչ:
Եթե գործարկվում է ապահովիչ կցորդիչը, անմիջապես
անջատե՛ք գործիքը: Եթե գայլիկոնը լռվում կամ խցանման
հետևանքով դանդաղում, շարժիչի կարողության հզորությունը
սահմանափակվում է: Այդ ժամանակ հետհարվածման
առաջացումը հաշվի առնելով՝ գործիքը միշտ երկու ձեռքով
բռնեք հատուկ բռնակներից, ընդունեք առավել կայուն դիրք և
ուշադիր աշխատեք:
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
աշխատանքների ժամանակ առաջացած փոշիներ կարող են
պարունակել քիմիկատներ, որոնք առաջացնում են քաղցկեղ,
բնածին արատներ կամ վերարտադրողական ֆունկցիայի
խանգարումներ: Այդ տեսակ քիմիկատների օրինակներից են՝
- կապար պարունակող ներկի շերտեր,
- աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
ՀԱՅԵՐԵՆ hy
61

Publicité

Table des Matières
loading

Ce manuel est également adapté pour:

Khe 2445Khe 2645Khe 2645 qKhe 2845Khe 2845 q

Table des Matières