ՆՍՏԱՏԵՂԻ ՊԱՏՅԱՆԸ ՀԱՆԵԼԸ ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՐԱՑՆԵԼԸ
Մանկական նստատեղի պատյանը կազմված է 5 մասից )2x գլխակալ,
2x թիկնակ և բուստեր(։ Դրանք ամրացված են մի քանի դիրքերում
սեղմիչ ճարմանդներով, կպչուն և առաձգական ժապավեններով։
Ամբողջն արձակելու դեպքում պատյանի առանձին մասերը կարելի է
հանել:
Պատյանը կրկին ամրացնելու համար հետևեք հանելու ցուցումներին
հակառակ հերթականությամբ:
Պատյանը պետք է լվանալ միայն 30°Ց ջերմաստիճանով՝ նուրբ
հագուստի լվացման ծրագրով, հակառակ դեպքում պատյանի
գործվածքը կարող է գունազրկվել: Խնդրում ենք լվանալ պատյանն
առանձին և չչորացնել այն չորացման սարքում կամ արևի ուղիղ
ճառագայթների ներքո:
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔԸ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
CYBEX GmbH )Riedingerstr. 18, 95448 Բայրոյթ, Գերմանիա(
ընկերությունը տրամադրում է 3 տարվա երաշխիք այս արտադրանքի
համար։ Երաշխիքը գործում է այն երկրում, որտեղ ապրանքը
վաճառողն ի սկզբանե վաճառել է հաճախորդին: Երաշխիքի
բովանդակությունը և երաշխիքի հաստատման համար անհրաժեշտ
բոլոր կարևոր տեղեկությունները կարող եք գտնել մեր գլխավոր
էջում`go.cybex-online.com/manufacturer-warranty-car-seats։ Եթե
արտադրանքի նկարագրության մեջ առկա է երաշխիքը, ապա
թերությունների համար մեր նկատմամբ ձեր օրինական իրավունքները
մնում են ուժի մեջ:
Խնդրում ենք հետևել ձեր երկրում թափոնների հեռացման համար
սահմանված կանոնակարգերին։
HY
116