!
Երեխայի պասիվ անվտանգության համակարգի մասերը տաքանում
են արևի տակ և կարող են այրել ձեր երեխայի մաշկը: Պաշտպանեք
Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
!
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի
դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ
արտադրողի հետ:
!
Մի օգտագործեք այս մեքենայի մանկական նստատեղն ավելի քան
11 տարի: Մեքենայի մանկական նստատեղը ժամանակի ընթացքում
ենթարկվում է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում
հանգեցնում է նյութերի որակական փոփոխությունների:
!
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
!
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք դնել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մանկական
նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի նստատեղը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(a) Օգտագործողի ուղեցույցի խցիկ
(b) Թիկնակ
(c) Կարգավորվող գլխակալ
(d) Գլխակալի բարձրության
կարգավորիչ
(e) Նստատեղ բուստեր
(f)
Անվտանգության սեղանիկ
(g) Ամրագոտու ուղղորդիչ Խումբ 1
(h) Գոտկատեղի ամրագոտու
ուղղորդիչ Խումբ 2/3
All manuals and user guides at all-guides.com
(i)
Ուսի ամրագոտու ուղղորդիչ
(j)
Կողային հարվածներից գծային
պաշտպանություն (L.S.P)
(k) ISOFIX-Connect կողպող
փականներ
(l)
ISOFIX-Connect կարգավորման
բռնակ
(m) ISOFIX-Connect արձակման
կոճակ
(n) ISOFIX-Connect
անվտանգության ցուցիչ
(o) ISOFIX ամրացման կետեր
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Ամրացրեք թիկնակը (b) նստատեղ բուստերին(e) ՝ մտցնելով ուղղորդման
սեղմիչը բուստերի առանցքի մեջ։ Այնուհետև թիկնակը (b) ծալվում է առաջ:
Տեղադրեք անվտանգության սեղանիկը (f) նստատեղ բուստերի վրա (e):
Ամրացրեք ԿԳՊ-ն (j) նստատեղի կողքին նշված հատվածի վրա: Սեղմեք
մինչև այն չխկոցով մտնի մեքենայի նստատեղի կաղապարի փորակների
մեջ:
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Մեքենայի մանկական նստատեղը հետ քաշված ISOFIX-Connect
կողպող փականներով (k) կարող է օգտագործվել տրանսպորտային
միջոցի ցանկացած նստատեղի վրա`«ունիվերսալ» օգտագործման
համար մեքենայի ձեռնարկում հաստատված ավտոմատ երեք կետանոց
անվտանգության ամրագոտիներով:
«Կիսաունիվերսալ» հավաստագիր է տրվում պասիվ անվտանգության
համակարգերին, որոնք միացված են մեքենային ISOFIX-Connect կողպող
փականների միջոցով (k): Այս պատճառով ISOFIX-Connect-ը կարող է
օգտագործվել միայն որոշակի ավտոմեքենաներում: Ուսումնասիրեք
հաստատված տրանսպորտային միջոցների վերաբերյալ կցված ցանկը:
Կարող եք ձեռք բերել թարմացված տարբերակը www.cybex-online.com
կայքից:
Բացառիկ դեպքերում, մեքենայի մանկական նստատեղը կարող է
օգտագործվել նաև առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք
տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից նշված խորհուրդներին։
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ համոզվեք, որ...
• տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
• մեքենայի նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա տեղադրելու
ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի նստատեղը
հնարավորինս հետ՝ առանց գոտու ուղղության վրա ազդելու։
2. Օգտագործեք ISOFIX-Connect կարգավորող բռնակը (l) նստատեղ
բուստերի տակ (e) և քաշեք երկու ISOFIX-Connect կողպող փականները
(k) իրենց առավելագույն չափով:
3. Այժմ պտտեք ISOFIX-Connect կողպող փականները (k) 180°-ով, որպեսզի
դրանք ուղղված լինեն դեպի ISOFIX ամրացման կետերը (o):
4. Տեղադրեք մանկական նստատեղը մեքենայի համապատասխան
նստատեղի վրա:
HY
117